Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում պաշտոնապես կճանաչի Պաղեստին պետությունը։ «Ֆրանսիացիները խաղաղություն են ցանկանում Մերձավոր Արևելքում։ Եվ մենք ի զորու ենք իսրայելցիների, պաղեստինցիների, մեր եվրոպացի և միջազգային գործընկերների հետ միասին ապացուցելու, որ դա հնարավոր է»,- ընդգծել է Ֆրանսիայի նախագահը։               
 

Արաուժոյի հաղթական գոլը

Արաուժոյի հաղթական գոլը
23.06.2015 | 12:33

Իսպանական սեգունդա Բ-ում կայացավ փլեյօֆյան երկրորդ վճռորոշ հանդիպումը: Առաջինում «Սարագոսայից» կրած 1:3 հաշվով պարտությանը «Լաս Պալմասի» ֆուտբոլիստները սեփական դաշտում պատասխանեցին 2:0 հաշվով հաղթանակով ու, ի հաշիվ մրցակցի դաշտում խփած գոլի, նվաճեցին երկրի առաջնության բարձրագույն խմբում հանդես գալու իրավունք: Լասպալմասցիներին հաղթանակ բերեց հանդիպման 85-րդ րոպեին մրցակցի դարպասը խոցած Արաուժոյի գոլը:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 843

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ